ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարն է
15:35 22.03.2018

Շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարն է

Բաթումում մարտի 21-ին տեղի ունեցավ Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 4-րդ տուրը: Մրցաշարի առաջատարների խմբում ընթացող մասնակիցներից միայն Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանը կարողացավ հաղթանակ տոնել: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

ՀՀ Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ այս հաղթանակի շնորհիվ Հովհաննիսյանն իր ակտիվում 4 հնարավորից գրանցեց 4 միավոր և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: 13 շախմատիստ, որոնց թվում է Հայկ Մարտիրոսյանը, 3.5-ական միավորով հետապնդում են առաջատարին:

Օրաթերթը նշել է, որ 4-րդ տուրում Մարտիրոսյանը հայկական դերբիում հաղթանակ տոնեց Հրանտ Մելքումյանի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 3-ական միավոր:

Մրցաշարում հերթական հաճելի անակնկալը գրանցեց պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով ոչ ոքի խաղաց Ուկրաինան ներկայացնող միջազգային վարպետ Վասիլի Կորչմարի հետ:

Լուսանկարը՝ Chess.am-ի

15:35 22.03.2018

Ամենաշատ ընթերցվածները