ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Հայասի»-ի տնօրեն է դարձել Արթուր Բաղդասարյանի որդին
16:15 22.03.2018

«Հայասի»-ի տնօրեն է դարձել Արթուր Բաղդասարյանի որդին

Հայ մամուլը մարտի 21-ին գրել էր, որ «Օրինաց Երկիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հեռացվել է կուսակցությունից և «Հայասի» գործարանի տնօրենի պաշտոնից: Այս գործարանը պատկանում է «ՕԵԿ» նախագահ Արթուր Բաղդասարյանին: Հովհաննես Մարգարյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ապատեղեկատվություն է որակել կուսակցությունից հեռանալու տեղեկությունները: Նա նաև անդրադարձել է «ՕԵԿ»-ի պասիվությանն ու իշխանամետ ընդդիմություն լինելու փաստին:

Պարզվում է, Հովհաննես Մարգարյանն առողջության հետ կապված խնդիրներ ունի. մի քանի ամիս է՝ բուժվում է և դեռ բուժվելու է: Իսկ «Հայասի» գործարանի տնօրեն է դարձել Արթուր Բաղդասարյանի որդին:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

16:15 22.03.2018

Ամենաշատ ընթերցվածները