ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Վարչապետը հանձնարարել է նախապատրաստվել ոռոգման շրջանի աշխատանքներին. Կառավարության նիստ
16:35 22.03.2018

Վարչապետը հանձնարարել է նախապատրաստվել ոռոգման շրջանի աշխատանքներին. Կառավարության նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Վարչապետը հանձնարարական է տվել ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

«Կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել են նաև ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները»,- նշել է Կարեն Կարապետյանը։ 

Հաշվի առնելով այն, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և Ֆինանսների նախարարություն ներկայացնել շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը։

Վարչապետը հանձնարարել է նաև ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարներին՝ նախատեսված փաթեթը ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում, ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը։ Միաժամանակ կապահովվի օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։

Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ու մարզպետները 3-ամսյա ժամկետում կամփոփեն ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, կորոշեն 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ կներկայացնեն կառավարության աշխատակազմ։ Հանձնարարվել է նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում:

Երևանում «Վերածնունդ» երիտասարդական ավան կկառուցվի

Կադաստրի պետական կոմիտեի ծառայություններ՝ ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով

Շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար համապատասխան պայմաններ կստեղծվեն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ այստեղ:
 
ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:35 22.03.2018

Ամենաշատ ընթերցվածները