ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ հյուպատոսարաններն արտասահմանում ՀՀ քաղաքացիներին կադաստրի ծառայություն կմատուցեն
16:55 22.03.2018

ՀՀ հյուպատոսարաններն արտասահմանում ՀՀ քաղաքացիներին կադաստրի ծառայություն կմատուցեն

ՀՀ Կառավարության մարտի 22-ի նիստում ընդունվել է արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին կադաստրի պետական կոմիտեի ծառայությունները ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով մատուցելու օրենքի նախագիծը:

Նախատեսված կարգավորումները հնարավորություն կընձեռեն օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատած հայաստանցիներին առանց ՀՀ այցելելու հյուպատոսական հիմնարկների միջոցով տեղում օգտվել կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից:

ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով հնարավոր կլինի դիմել և ստանալ ինչպես գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ ավարտական փաստաթղթեր՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ և այլն:

Վարչապետը հորդորել է ստեղծված հնարավորության մասին պատշաճ կերպով իրազեկել մեր հայրենակիցներին:

16:55 22.03.2018

Ամենաշատ ընթերցվածները