ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ-ն ու Իսրայելը կբացառեն կրկնակի հարկումը
17:55 22.03.2018

ՀՀ-ն ու Իսրայելը կբացառեն կրկնակի հարկումը

Հայաստանը և Իսրայելը կբացառեն կրկնակի հարկումը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է մարտի 22-ի գործադիրի նիստում:

2017 թվականի հուլիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

2017 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այցով ժամանել էր Իսրայել: Նա հանդիպումներ էր ունեցել Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Լուսանկարը՝ Mediamax.am-ի

17:55 22.03.2018