Հասարակական
«Թող չթվա, թե ընկել ենք շատ լավ և հեշտ հաղթահարելի խումբ». Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Միշտ էլ հաճելի է լինել առաջինը: Չեմ ժխտի. այսօր էլ մեծ հաճույքով ստացա այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում ևս լինել առաջինը` իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,- ասել է ֆուտբոլիստը, ում խոսքերը փոխանցում է Tert.am-ը:
- Հենրիխ, ի՞նչ զգացողություններ ունես երեխաների համար հերոս լինելով:
- Երեխաների համար հերո՞ս եմ. ես էլ եմ երեխա եղել, ես էլ գիտեմ, թե ինչ է այդ զգացողությունը: Ես էլ եմ ունեցել հերոսներ, ցանկացել եմ նմանվել ինչ-որ մարդկանց: Դա շատ մեծ պատիվ է. նշանակում է` ինչ-որ բանի հասել ես և ինչ-որ մի բան արել ես այս երկրի համար: Այն մարդկանց համար, ովքեր քեզ հետևում են: Երեխաների հերոս լինելը շատ ուրախալի է:
- Առջևում ընկերական խաղ ունենք անցկացնելու: Ինչպիսի՞ն է թիմի տրամադրվածությունն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:
- Ընկերական խաղերից առաջ տրամադրվածությունը թիմում շատ բարձր է: Փորձելու ենք հաղթել այդ խաղերում՝ չնայած այդ խաղերում լինելու են մարտավարական փոփոխություններ, ֆուտբոլիստների փոփոխություններ, բայց դա ոչ մի կերպ չպետք է ազդի հաղթելու ցանկության վրա:
Շարունակությունը կարդացեք այստեղ:
Լուսանկարը՝ Youtube-ից