ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՖՖ նախագահն ամեն ինչ անելու է, որ Յուրչենկոն գա Հայաստանի հավաքական
20:15 22.03.2018

ՀՖՖ նախագահն ամեն ինչ անելու է, որ Յուրչենկոն գա Հայաստանի հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն գա Հայաստանի հավաքական: Նա հավելել է, որ Յուրչենկոյի հետ ոչ մի խնդիր չկա։

«Մնացածը կախված է Յուրչենկոյից»,- ասել է ՀՖՖ նախագահը, հայտնում է Aysor.am-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը։

«Յուրչենկոյի հետ ոչ մի խնդիր չկա: Ես, որպես Ֆեդերացիայի նախագահ, շատ եմ ցանկանում նրան տեսնել մեր հավաքականի կազմում, մեր դարպասը փակած Յուրչենկոյով»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպելու է ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ: Հանդիպումը կկայանա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ:անդիպման ընթացքում քննարկվելու են Յուրչենկոյի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը և պայմանները:

Դավիթ Յուրչենկոն ծնվել է 1986-ին Աշխաբադում: Ծնվել է ռուս-հայկական ընտանիքում (հայրը՝ ռուս, մայրը հայուհի)։ 2013-ից եղել է «Ուֆա» ՖԱ-ի դարպասապահ: Ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ «Ուֆա ֆա»-ում ըստ երկրպագուների քվեարկության։ 2016-ի ամռանը նա պայմանագիր է կնքել «Անժի» ակումբի հետ երեք տարով:

Լուսանկարը՝ NewsArmenia.com-ի

20:15 22.03.2018