ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Քննարկվում է դեսպանի՝ քաղաքական-ոչ քաղաքական պաշտոն լինելը
20:55 22.03.2018

Քննարկվում է դեսպանի՝ քաղաքական-ոչ քաղաքական պաշտոն լինելը

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկում է փոխել հանրային ծառայությունների մասին օրենքի 5-րդ հոդվածը: Այս մասին փոխանցում է Tert.am-ը:

Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ Հարությունյանն ասաց, որ Արտաքին գործերի նախարարությունում թեման քննարկելիս նախարար Էդվարդ Նալբանդյանը խնդրել է հնչեցնել հարց, թե պետք չէ արդյոք քաղաքական պաշտոնների ցանկում ավելացնել դեսպաններին ու միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչներին։ 

«Համաձայնեք, որ նրանց մեծ վերապահումներով կարելի է համարել վարչական պաշտոն իրականացնող: Նրանք իրականացնում են քաղաքականություն և ինչպես նախարարի տեղակալները՝ սեփական որոշում կայացնելու հնարավորթյամբ օժտված չեն: Համաձայնեք, որ սա անիմաստ առաջարկ չէ: Երբ նրանց գործառույթը դիտում ենք վարչական, քաղաքական գործառույթը մղում ենք երկրորդ պլան»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով դեսպանները հայեցողական պաշտոններ են, և այդ դեպքում պետք է փոխել սահմանումը, թե ինչ են անում դեսպանները:

«Մեր նոր սահմանմամբ քաղաքական չի լինում: Մենք մարզպետներին հանեցինք այս կարգավիճակից, դիվանագետների՞ն ինչու…»,- նշեց Փոխվարչապետը՝ ասելով, թե վարչական կամ հայեցողական անունը կարող է տրվել նրանց:

Գաբրիելյանն ամեն դեպքում նշեց, որ հարցը կքննարկվի: 
20:55 22.03.2018