ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ԱՄՆ-ն Արցախի նկատմամբ կարծես նոր մոտեցում է ցուցաբերում». Արման Նավասարդյան
21:15 22.03.2018

«ԱՄՆ-ն Արցախի նկատմամբ կարծես նոր մոտեցում է ցուցաբերում». Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով Բակո Սահակյանի այցը ԱՄՆ կարևոր իրադարձություն էր: Նա լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ այն կարող է նոր քայլ լինել Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

«Սա մեծ դիվանագիտական հաջողություն էր հայկական դիվանագիտության համար: Արցախը կարծես թե միջազգային օբյեկտից  դառնում է միջազգային սուբյեկտ»,- ասել է նա, ում խոսքերը փոխանցում է Tert.am-ը:

«Միացյալ Նահանգներն Արցախի նկատմամբ կարծես նոր մոտեցում է ցուցաբերում:  Չպետք է մոռանալ, որ Թրամփի օրոք պետդեպարտամենտն անցնում է երկրորդական պլան, և ակտիվանում են օրենսդրական մեխանիզմները, այս ֆոնին էլ լինում է Արցախի նախագահի այցելությունը Կոնգրես: ԱՄՆ-ը կարող է ունենալ նոր մոտեցում Արցախի հարցում»,- ասել է նա՝ նկատելով, որ դիրքորոշումը, որ կա ԵԱՀԿ ՄԽ-ը համանախագահող երկրների մոտ և ներկայացվում է միակ սիմետրիկ կոնսենսուսը, որը գոյություն ունի Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կարծես թե սկսում է փոխվել:

«ԱՄՆ-ն չի գնում բացառման ճանապարհով, գնում է կոնտակտի ճանապարհով, ինչը չի նշանակում, իհարկե, որ ճանաչելու են Արցախը, բայց պատահական էլ չի արվում այս ամենը: Նույն կերպ անում է Ֆրանսիան: Եթե Ռուսաստանը շարունակեց բացառման գիծը, այդ ժամանակ կարող են խնդիրներ ծագել այդ կոնսենսուսի բովանդակության հետ և շրջանակներում»,- ասել է նա:

Իսկ եթե «այդ եռանկյունում» սկսվեն ասիմետրիկ գործողություններ, ապա, արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով, կոնսենսուսը կարող է խաթարվել:

«Այդ դեպքում Ռուսաստանը մեծ խնդիրներ կարող է ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում»,- ընդգծել է Արման Նավասարդյանը:

Ըստ նրա՝ մենք մեր ռուս բարեկամներին պետք է բացատրենք, որ Արցախի նախագահի այցելությունը պետք է լինի նաև Մոսկվա:

«Եթե այդ ճանապարհով չգնացին, խնդիրներ կլինեն, և Ռուսաստանը, հնարավոր է, կորցնի Հարավային Կովկասը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը կուժեղացնի իր դիրքերը, Ֆրանսիան կգնա նրա հետևից, և դա ոչ մի դրական բան իր հետ չի բերի:

Լուսանկարը՝ Tert.am-ի

21:15 22.03.2018

Ամենաշատ ընթերցվածները