ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Զիդանը կողմ է Լևանդովսկու՝ «Ռեալ» տեղափոխմանը
21:35 22.03.2018

Զիդանը կողմ է Լևանդովսկու՝ «Ռեալ» տեղափոխմանը

Գերմանական «Բավարիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մյուս խաղաշրջանում կարող է տեղափոխվել «Ռեալ», հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, որոնց վկայակոչում է PanARMENIAN.Net-ը:

Լևանդովսկին մադրիդյան ակումբի թիվ մեկ տրանսֆերային նպատակն է, գրում է «Սովետսկի սպորտը» AS-ի վրա հղումով:

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռ 2013-ից է ուզում ձեռք բերել լեհ ֆուտբոլիստին: Ըստ պարբերականի՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հավանություն է տալիս Լևանդովսկու տեղափոխմանը:

Նշվում է նաև, որ «Ռեալ»-ը համաձայնության է եկել ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավիի հետ: Ինքը՝ ֆուտբոլիստը, պատրաստ է փոխել ակումբը:

Ընթացիկ խաղաշրջանում 29-ամյա Ռոբերտ Լևանդովսկին 37 խաղ է անցկացրել «Բավարիա»-ի կազմում և 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դարձել:

Լուսանկարը՝ TalkSport.com-ի

21:35 22.03.2018

Ամենաշատ ընթերցվածները