ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Լատվիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
12:55 23.03.2018

Լատվիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Լատվիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հայտնել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը:

Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից տեղեկացրել են, որ Սերգեյ Պոտապկինը եղել է հարցի հիմնական զեկուցողը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ համաձայնագիրը Լատվիայի խորհրդարանում ևս մեկ ընթերցում պետք է անցնի, որը տեղի կունենա ապրիլին:

Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ևս թվիթերյան իր էջում գրառում է կատարել այս առթիվ:

«Լավ նորություն Լատվիայից: Խորհրդարանն առանց որևիցե դեմ ձայնի իր աջակցությունն է հայտնել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին առաջին ընթերցումից հետո: Հույս ունեմ՝ շուտով կկայանա երկրորդ ընթերցումը, և համաձայնագիրը կվավերացվի»,- գրել է նա:

Լուսանկարը՝ Saeima.lv-ի

12:55 23.03.2018

Ամենաշատ ընթերցվածները