ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իբրահիմովիչը հեռանում է «ՄՅՈւ»-ից
13:15 23.03.2018

Իբրահիմովիչը հեռանում է «ՄՅՈւ»-ից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր պաշտոնական կայքում տարածել է հայտարարություն, ըստ որի՝ չի երկարաձգվելու հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը:

«Ակումբում բոլորը շնորհակալ են Զլատանին նրա ունեցած ավանդի համար և ցանկանում են հաջողություն հետագայում»,- ասված է «մանկունիանցիների» մամլո ծառայության հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ազատ գործակալի իրավունքներով Իբրահիմովիչն անգլիական ակումբ էր տեղափոխվել «ՊՍԺ»-ից դեռևս 2016 թվականին:

Ընթացիկ սեզոնում 36-ամյա հարձակվողն անցկացրել է ընդամենը 5 հանդիպում անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակներում: Ակումբի հետ Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը լրանում է մոտակա ամռանը:

Ավելի վաղ արտասահմանյան ԶԼՄ-ները հաղորդում էին այն մասին, որ մոտ ժամանակներս շվեդ ֆուտբոլիստը կդառնա «Լոս Անջելես Գելըքսի»-ի խաղացող:

Լուսանկարը՝ T-Online.de-ի

 
13:15 23.03.2018