ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևանում ստեղծվում են «խելացի խաչմերուկներ»
15:35 23.03.2018

Երևանում ստեղծվում են «խելացի խաչմերուկներ»

Առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Երևանի խաչմերուկներից մեկը նոր համակարգ է գործարկել։ Այս մասին փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Արդեն մի քանի օր է՝ գործում են Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները, և դրական փոփոխությունն արդեն ակնհայտ է, ասվում է Ճանապարհային ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի: Նշվում է, որ սա Հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է. այստեղ խցանումներն այլևս բացառված են։

Ուլտրաձայնային սենսորները նորույթ են ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Ուլտրաձայնային սենսորներն արտադրվում են Հայաստանում։

Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի այլ խաչմերուկներում նույնպես ուլտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ, և շուտով կլինեն «խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս»։

15:35 23.03.2018