ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Որքան կրթական վարկ է վերցվել ՀՀ-ում 2018-ի հունվարի դրությամբ
15:55 23.03.2018

Որքան կրթական վարկ է վերցվել ՀՀ-ում 2018-ի հունվարի դրությամբ

2018 թվականի հունվարի վերջի դրությամբ Հայաստանում առևտրային բանկերից 2,886 մլրդ դրամի և $3,105 մլն-ի կրթական վարկեր են տրվել: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ոլորտի համար վարկային կազմակերպությունների կողմի տրված վարկերը հասել են 132 մլն դրամի և մոտ $3000-ի: Այս մասին փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Կրթական վարկերը կազմում են ընդհանուր վարկերի չնչին հատվածը: Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալն ընթացիկ տարվա հունվարի վերջի դրությամբ կազմել է 2,374 տրլն: 2017-ի հունվարի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է մոտ 16%-ով։

2018-ի հունվարի դրությամբ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ դրամով վարկերի ծավալն աճել է 31%-ով, իսկ արտարժույթով վարկերը՝ 8%-ով։

15:55 23.03.2018

Ամենաշատ ընթերցվածները