ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Անկախ մարմինների ղեկավարները չպետք է պարգևատրվեն վարչապետի կողմից». ՀՅԴ
16:35 23.03.2018

«Անկախ մարմինների ղեկավարները չպետք է պարգևատրվեն վարչապետի կողմից». ՀՅԴ

«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը հիմնական զեկուցողը՝ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, տեղեկացրել է, որ նախագիծն առաջին ընթերցումից հետո փոփոխությունների չի ենթարկվել: Փոխնախարարի խոսքերն է փոխանցում Tert.am-ը:

Ըստ նրա՝ առաջարկություն ներկայացրել է միայն «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», որը Կառավարությունը մերժել է:

«Առաջարկել են նախագծի 6-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ-ի, ՍԴ-ի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգևատրվել ՀՀ պետական պարգևներով»,- ներկայացրել է նա:

Փոխնախարարը բացատրել է, թե գործող օրենքը ՀՀ նախագահին է արգելում, որ պարգևատրվի, այն պարզ պատճառով, որովհետև ՀՀ նախագահն ինքն է պարգևատրողը, և պարգևատրողն ու պարգևատրվողը համընկնում են:

16:35 23.03.2018