ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արոնյանն այսօր կմրցի աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ
16:55 23.03.2018

Արոնյանն այսօր կմրցի աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ

Բեռլինում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Ինչպես հայտնել էինք՝ 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտություն էր կրել: Մեր հավաքականի առաջատարը սևերով մրցել էր Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ ու պարտություն կրել 37-րդ քայլում:

Այսօր` մարտի 23-ին, կայնալիք 11-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը, որին Արոնյանը հաղթել է մրցաշարի 4-րդ տուրում:

Արոնյանը 10 տուրից հետո իր ակտիվում ունի 3.5 միավոր ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Ֆաբիանո Կարուանան շարունակում է միանձնյա գլխավորել այն:

Լուսանկարը՝ USChess.org-ի

16:55 23.03.2018