ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյանը հաջողություն է մաղթել Իբրահիմովիչին
17:15 23.03.2018

Մխիթարյանը հաջողություն է մաղթել Իբրահիմովիչին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել Զլատան Իբրահիմովիչին կարիերայի նոր փուլում: Շվեդ ֆուտբոլիստը, ով Մխիթարյանի թիմակիցն է եղել «Մանչեսթեր Յունայթեդ»-ումպայմանագիր է կնքել ամերիկյան «Լոս Անջելես Գելըքսի»-ի հետ, թեև «կարմիր սատանաների» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Շոուն պետք է շարունակվի Հոլիվուդում: Պատիվ էր քեզ ճանաչելը, հանճա՛ր: Լավագույնն եմ մաղթում»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում և լուսանկար հրապարակել:

Հիշեցնենք՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր պաշտոնական կայքում տարածել է հայտարարություն, ըստ որի՝ չի երկարաձգվելու հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը:

«Ակումբում բոլորը շնորհակալ են Զլատանին նրա ունեցած ավանդի համար և ցանկանում են հաջողություն հետագայում»,- ասված է «մանկունիանցիների» մամլո ծառայության հայտարարության մեջ:

17:15 23.03.2018

Ամենաշատ ընթերցվածները