ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնապատկվել է
17:55 23.03.2018

Պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնապատկվել է

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան երկու անգամ: Օպերատիվ տվյալների համաձայն, որոնք փոխանցում է PanARMENIAN.Net-ը, 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ արտահանվել է 24.965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 13.970 տոննայով:

Պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23.370 տոննա, ինչպես նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Իրաք և Ռումինիա, հայտնում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Լուսանկարը՝ Maddog357.com-ի

17:55 23.03.2018