ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ուրուգվայի համալսարանում կդասավանդվի արևելահայերեն
18:15 23.03.2018

Ուրուգվայի համալսարանում կդասավանդվի արևելահայերեն

Ուրուգվայի համալսարանի հումանիտար և մանկավարժական գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ինստիտուտում ուսանողների համար բացվել է արևելահայերենի կուրսեր: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է համալսարանի պաշտոնական կայքում մարտի 16-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 6-ն է: Այս մասին փոխանցում է 1in.am-ը

Արևելահայերենի ուսուցման կուրսերի անցկացումը կատարվում է 2016 թվականին ԵՊՀ-ի և Ուրուգվայի համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Համաձայնագրի նպատակն է աջակցել մշակույթի, կրթության, գիտական հետազոտությունների տարածմանը:

Դասընթացներն անցկացնելու է բանասեր, հայոց լեզվի և գրականության մասնագետ Հովհաննես Բոդուկյանը:

Լուսանկարը՝ Pinterest.com-ի

18:15 23.03.2018

Ամենաշատ ընթերցվածները