ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

«Ես երիտասարդ տարիքում ինքս ինձ խորհուրդ կտայի նախագահ չդառնալ»․ Թրամփ
18:35 23.03.2018

«Ես երիտասարդ տարիքում ինքս ինձ խորհուրդ կտայի նախագահ չդառնալ»․ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կատակով ասել է, որ երիտասարդ տարիքում ինքն իրեն խորհուրդ կտար նախագահ չդառնալ։ Այս մասին նա ասել է «Ապագա սերնդի գագաթաժողովի» շրջանակում՝ երիտասարդ ամերիկացիների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշում է CNN հեռուստաալիքը` այսպես Թրամփը պատասխանել է հարցին՝ ինչ խորհուրդ կտար նա ինքն իրեն 25 տարեկանում, փոխանցում է Tert.am-ը։ 

Նշվում է, որ հանդիսատեսը ծիծաղել է Թրամփի պատասխանի վրա, այդ թվում՝ նրա դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը։

«Ես ավելի շատ ժողովրդականություն էի վայելում լրատվամիջոցներում նախքան նախագահ դառնալը»,- հավելել է Թրամփը։

Լուսանկարը՝ CuocsOngomy.com-ի

18:35 23.03.2018

Ամենաշատ ընթերցվածները