ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը
18:55 23.03.2018

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

Մարտի 23-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 24-ից մարտի 16-ը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: 

Մարզային փուլին մասնակցել է մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 752 աշակերտ, ովքեր տարածքային փուլերում գրանցել են լավագույն արդյունքները: Օլիմպիադան անցկացվել է 16 առարկաներից, որոնցից 7 առարկան՝ առցանց: Մարզային փուլի արդյունքներով Սյունիքից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել 107 աշակերտ:

Օլիմպիադաներն անցկացվել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների հսկողությամբ: 

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը մեկնարկելու է մարտի 24-ին և կավարտվի մայիս ամսին:

Լուսանկարը՝ Armenpress.am-ի

18:55 23.03.2018

Ամենաշատ ընթերցվածները