ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին
19:15 23.03.2018

«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին

«Արսենալ»-ը շնորհավորել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ՀՀ 2017թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ: Նա լավագույնն էր ճանաչվել լրագրողների ու հայկական ակումբների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում: Լոնդոնյան ակումբը հրապարակում է կատարել իր պաշտոնական կայքում:

«Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին, ով քվեարկության արդյունքում ճանաչվել է ՀՀ 2017թ. լավագույն ֆուտբոլիստը»,- գրված է պաշտոնական կայքում, որը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ակումբը նաև ընդգծել է, որ Մխիթարյանն իր երկրի հավաքականի ավագը լինելուց բացի նաև բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է և որ քվեարկության արդյունքում մեծ առավելությամբ առաջ է անցել 2-րդ տեղը զբաղեցրած Տիգրան Բարսեղյանից ու 3-րդը դարձած Վարազդատ Հարոյանից:

Մխիթարյանը լավագույնն էր դարձել 190 միավորով: Բարսեղյանը վաստակել էր 35, իսկ Հարոյանը՝ 25 միավոր: Սա Մխիթարյանի՝ ընդհանուր առմամբ 8-րդ և 7-րդ անգամ անընդմեջ լավագույնի կոչումն է:

Լուսանկարը՝ Arsenal.com-ի

19:15 23.03.2018