ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Վարչապետը «ՎԻՍ» կորպորացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը
20:35 23.03.2018

Վարչապետը «ՎԻՍ» կորպորացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է «Հյուսիս-հարավ»-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «ՎԻՍ» կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Ռոմաշովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման, ինչպես նաև ջրամբարաշինության ոլորտի ծրագրերում ռուսական կորպորացիայի ներգրավման հնարավորություններին: 

Վարչապետին են ներկայացվել ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված վերլուծություններն ու դրանց մանրամասները: Կողմերը պայմանավորվել են ստորագրել արձանագրություն՝ աշխատանքային խումբ ու կոմիտե ստեղծելու և ծրագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը դրանց շրջանակում քննարկելու նպատակով: Վերջինս գլխավորելու է ՀՀ Վարչապետը: 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և պատրաստ է սերտ համագործակցության ռուսական կորպորացիայի հետ՝ հավելելով, որ այն կարող է դառնալ պետություն-մասնավոր հատված փոխգործակցության լավ օրինակ:

20:35 23.03.2018

Ամենաշատ ընթերցվածները