ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նախագահը վերջին անգամ հանդիպել է հանրային խորհրդի ներկայացուցիչներին
13:55 24.03.2018

Նախագահը վերջին անգամ հանդիպել է հանրային խորհրդի ներկայացուցիչներին

Սերժ Սարգսյանն մարտի 23-ին հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը խորհրդի անդամներից բացի ներկա են եղել խորհրդակցական այդ մարմնի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և տարածքային կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նկատի առնելով այն, որ առաջիկայում լրանում են Հանրային խորհրդի գործունեության, ինչպես նաև Հանրապետության Նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետները, և այդ առումով սա Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումն էր Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է անցած տարիներին իր գլխավորած կառույցի գործունեությունը: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին նաև ներկայացրել են իրենց մտահոգություններն ու տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

Իր խոսքում Վազգեն Մանուկյանը մեծապես կարևորել է Հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու նպատակով Նախագահի հրամանագրով 2008 թվականին Հանրային խորհրդի ստեղծումը և շնորհակալություն հայտնել Նախագահին այդպիսով քաղաքական նոր մշակույթ ձևավորելու, քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնելու, մասնագիտական տեսանկյունից քննարկելու և լուծումներ առաջարկելու հնարավորության համար: Հանրային խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ Սահմանադրության նոր փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով նոր Հանրային խորհրդի կազմավորմամբ հնարավոր կլինի ներկայիս խորհրդի անցած ճանապարհը և փորձը հաշվի առնելով ավելի մեծ արդյունքների հասնել Հայաստանի ընդհանուր վիճակի բարելավման և քաղաքացիական հասարակության զարգացման գործում:

Սերժ Սարգսյանը կարևորել է Հանրային խորհրդի հետ հանդիպումները, որոնք նախորդ տարիներին քիչ չեն եղել և նշել, որ դրանք շատ օգտակար են ու լավ հնարավորություն են բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկելու երկրում եղած խնդիրները, տեսակետներ, կարծիքներ հայտնելու և բանավիճելու: Նախագահ Սարգսյանը կարևորել է խորհրդի գրեթե 10-ամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնել անցած տասը տարիներին կատարված աշխատանքի համար:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

13:55 24.03.2018