ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լևոն Արոնյանը ձախողում է Հավակնորդների մրցաշարը
14:15 24.03.2018

Լևոն Արոնյանը ձախողում է Հավակնորդների մրցաշարը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հերթական պարտությունն է կրել Հավակնորդների մրցաշարում: Մարտի 23-ի երեկոյան 11-րդ տուրում սպիտակ խաղաքարերով նա զիջեց Սերգեյ Կարյակինին: Հենց վերջինիս հետ պարտիայում էր Արոնյանը տարել այս մրցաշարում իր միակ հաղթանակը:

Հավակնորդների մրցաշարում Արոնյանը 5 ոչ ոքի է խաղացել, 5 անգամ պարտվել է և հաղթել է ընդամենը 1 անգամ: Նա 3.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, և մրցաշարի ավարտից 3 տուր առաջ կորցրել է հավակնորդների մրցաշարում հաղթելու նույնիսկ տեսական հնարավորությունները: Առաջատարը Ֆաբիանո Կարուանան է 7 միավորով:

Հավակնորդների մրցաշարը մեկնարկել է մարտի 10-ին, իսկ կավարտվի՝ 28-ին: Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը:

Լուսանկարը՝ ChessBase.com-ի 
14:15 24.03.2018