ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևանից Պրահա ուղիղ չվերթներ կիրականացվեն
15:35 24.03.2018

Երևանից Պրահա ուղիղ չվերթներ կիրականացվեն

«Չեխական ավիաուղիներ» (Czech Airlines) ընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Պրահա-Երևան-Պրահա երթուղով: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Համապատասխան թույլտվությունն ավիաընկերությանը տրվել է քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից:

Չվերթների մեկնարկը կտրվի 2018 թվականի հունիսի 8-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Հայաստանի երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2018-ի հունվարին կազմել է 189.177 մարդ, որը 9,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178.301 մարդ՝ 5,7%-ով գերազանցելով նախորդ տարվա հունվար ամսվա ցուցանիշը:

Լուսանկարը՝ SkyTraxRatings.com-ի

15:35 24.03.2018

Ամենաշատ ընթերցվածները