ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ ՊՆ-ն $3,5 մլն-ի կապի սարքավորումներ է գնել ռուսական ռադիոգործարանից
15:55 24.03.2018

ՀՀ ՊՆ-ն $3,5 մլն-ի կապի սարքավորումներ է գնել ռուսական ռադիոգործարանից

ՀՀ Պաշտպանության նախարարությունն ավելի քան $3,5 մլն-ի ապրանք է ձեռք բերել կապի և հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Յարոսլավյան ռադիոգործարանից: Ռուսաստանյան Yarreg.ru կայքի փոխանցմամբ այս մասին հայտնել է «ՌՏԻ» կոնցեռնի տնօրեն Սերգեյ Յակուշևը ՀՀ դեսպանատանը հանդիպման ժամանակ:

Նա հայտնել է, որ 2018 թվականին ավարտին են հասցրել տեխնիկայի ամբողջ խմբաքանակի մատակարարումը Հայաստանին: Յակուշևը հավելել է նաև, որ գործարանը ևս 60 մլն ռուբլու կամ մոտ $1 մլն պայմանագիր ունի ՀՀ-ի հետ, ևս 200 մլն ռուբլու կամ լրացուցիչ $3,5 մլն գործարք, հնարավոր է, «Ռոսօբորոնէքսպորտի» միջոցով կատարվի, փոխանցում է PanARMENIAN.Net-ը։

ՀՀ ՊՆ-ն կարճալիք հաճախականության Ռ168-100ԿԱԵ և Ռ168-5ԿՆԵ ռադիոկայանների խոշոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր էր կնքել 2017-ի գարնանը:

Յարոսլավյան ռադիոգործարանն արտադրում է արբանյակային կապի համակարգեր, կապի, տիեզերական կապի և հեռահաղորդակցության սարքավորումներ:

15:55 24.03.2018

Ամենաշատ ընթերցվածները