ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ստեփանակերտում երկրորդ օդային փառատոնը կանցկացվի
13:15 24.03.2018

Ստեփանակերտում երկրորդ օդային փառատոնը կանցկացվի

Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում ամռանը կկազմակերպվի օդային երկրորդ փառատոնը: Այդ մասին տեղեկացրել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո պատասխանատու Մերի Ղազարյանը, հայտնում է «Արցախպրես»-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Նրա խոսքով մարտի 23-ին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը Ստեփանակերտի օդանավակայանում «Յելլ էքստրիմ պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ փառատոնի կազմակերպման հետ կապված աշխատանքային քննարկում է ունեցել:

Մասնավորապես քննարկվել են փառատոնի ծրագիրն ու միջոցառումների ցանկը, նախանշվել դրա հետ կապված կատարվելիք այլ աշխատանքներ: Սակայն փառատոնի անցկացման օրվա հետ կապված՝ այս պահին դեռ վերջնական որոշում չկա, այդ մասին հասարակությանը կտեղեկացվի ավելի ուշ:

Լուսանկարը՝ RusArmInfo.am-ի

13:15 24.03.2018

Ամենաշատ ընթերցվածները