ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզում մարտի 26-ին սպասվում են հոսանքազրկումներ
16:35 24.03.2018

Սյունիքի մարզում մարտի 26-ին սպասվում են հոսանքազրկումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` 

Սյունիքի մարզի՝ 

  • 10:00-13:00 Սիսիան քաղաքի Գայ փողոցը, Շիրակի նրբանցքը, Ույծ գյուղը,  
  • 11:00-14:00 Քարաշեն գյուղը,  
  • 11:00-15:00 Ագարակ քաղաքի Չարենց փ. 9, 10 շենքերը,  
  • 11:00-16:00 Գորիս քաղաքի Յոլյան, Նարեկացի, Արտաշեսներ, Գարեգին Նժդեհի, Տաթևացի, Դավիթ-Բեկի, Զորավար Անդրանիկի, Կոմիտասի, Մովսես Խորենացի, Սպանդարյան, Վարդան Մամիկոնյան, Յուրի Բախշյան, Գ.Աշոտ փողոցները մասնակի,  
  • 11:00-17:00 Նորավան գյուղը,  
  • 13:00-16:00 Սիսիան քաղաքի Գայի, Պարույր Սևակի, Զորավար Անդրանիկի, Շահումյան, Սյունիքի, Չարենցի փողոցները, Շիրակի նրբանցքը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

16:35 24.03.2018