ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեղրի քաղաքի մերձակայքում բռնկված հրդեհը մարվել է
12:15 27.03.2018

Մեղրի քաղաքի մերձակայքում բռնկված հրդեհը մարվել է

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 26-ին՝ ժամը 18:05-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում հին անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 18:32-ին:

Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում գտնվող հին անասնագոմի տանիքում այրվել են փայտե կոնստրուկցիաներ (մոտ 3 քմ):

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

12:15 27.03.2018

Ամենաշատ ընթերցվածները