ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կթողարկվի ծալովի ճկուն iPhone
14:55 27.03.2018

Կթողարկվի ծալովի ճկուն iPhone

Apple ընկերությունը մտադիր է ծալովի ճկուն iPhone թողարկել 2020-ին: Այդ մասին հայտնել է ամերիկյան ներդրումային Merrill Lynch բանկի վերլուծաբան Merrill Lynch-ը՝ մեկ շաբաթ Ասիայում անցկացնելուց հետո հանդիպելով Apple-ի առաքումներով զբաղվող ընկերություններին:

Վերլուծաբանն ակնկալում է, որ ծալովի ճկուն iPhone-ը կթողարկվի 2020-ին և հավանաբար կկարողանա փոխարինել պլանշետին ու iPad-ի նման ձևաչափ կունենա բաց վիճակում, գրում է Ferra.ru-ն, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Առաջատար iPhone X-ում արդեն օգտագործվում է ճկուն OLED դիսփլեյ, որը ծալվում է դեպի սմարթֆոնի կորպուսի ներսի հատվածը: Կոր մասն ունի էկրանի հսկիչ. այդպիսի հետաքրքիր լուծումը թույլ է տվել փոքրացնել կորպուսի ստորին մասը:

14:55 27.03.2018

Ամենաշատ ընթերցվածները