ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ինչ հեռախոսներ են օգտագործում աշխարհի առաջնորդները
20:15 28.03.2018

Ինչ հեռախոսներ են օգտագործում աշխարհի առաջնորդները

Tert.am-ում կարդում ենք.«Ժամանակակից աշխարհում կյանքը գրեթե անհնար է պատկերացնել առանց բջջային սարքերի, հատկապես առանց սմարթֆոնի: Այս սարքերն անհրաժեշտ են բոլորին՝ նույնիսկ համաշխարհային առաջնորդներին, որոնց օգտագործած բջջային սարքերին ուշագրավ անդրադարձ է կատարել sputniknews.com կայքը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հին Blackberry հեռախոսը փոխել է նոր iPhone-ով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգտագործում է 2 սմարթֆոն՝ հավանաբար iPhone:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո հին հեռախոսը փոխել է նոր iPhone-ով:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս iPhone է օգտագործում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգտագործում է միանգամից երկու հեռախոս՝ Nokia 6260 և Blackberry Z10:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա նա, ըստ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, հեռախոս չունի: Եթե նա բջջայինով խոսելու կարիք է ունենում, ապա նրա օգնականներից մեկը նրան սմարթֆոն է տրամադրում:

Լուսանկարը՝ Tert.am-ից

20:15 28.03.2018