ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մարտակերտում ականազերծողներ են զոհվել ականի պայթյունից
14:35 29.03.2018

Մարտակերտում ականազերծողներ են զոհվել ականի պայթյունից

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում ականի վրա մեքենա է պայթել, որում եղել են ականազերծողներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հաստատեցին լուրը:

«Պայթյունի հետևանքով մահացել է 3 ականազերծող, ևս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- տեղեկացրին բաժնից:

«Արմենպրես»-ին հայտնի է դարձել, որ նրանք Halo trust ականազերծող կազմակերպության ներկայացուցիչներն են:  

12:01 - Արցախի Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը:

«Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- տեղեկացրին հիվանդանոցից:

14:35 29.03.2018