ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռոուհանի. ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով
12:15 29.03.2018

Ռոուհանի. ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով...Անհրաժեշտ է ապահովել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը բանակցությունների միջոցով»,- ասել է Իրանի նախագահը, հայտնել է Haqqin.az-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ռոուհանին հավելել է նաև, որ անհրաժեշտ է ամրապնդել կայունությունը տարածաշրջանում երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ջանքերով:

«Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում»,- ասել է նա:

Ավելի վաղ Իրանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված Իրանի ջանքերին, նշել էր.«Այն ժամանակ, երբ Իրանի հյուսիսում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի բարձունքներում բախումներ էին տեղի ունենում, Իրանը երկու ճակատում էլ գործուն ներկայություն ունեցավ, որպեսզի պատերազմի կրակը հանգցնի և տարածաշրջանում խաղաղություն հաստատի»:

Լուսանկարը՝ EurasianBusinessBriefing.com-ի

12:15 29.03.2018