ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կեմերովոյի հրդեհում հայ հայր և որդի են զոհվել
12:35 29.03.2018

Կեմերովոյի հրդեհում հայ հայր և որդի են զոհվել

ՌԴ Կեմերովո քաղաքում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհում զոհվել են Սարգիս Խումարյանի որդի և թոռ Դմիտրին և Միխայիլը։

Այդ մասին ինքը՝ Սարգիսը, պատմել է ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքին։

Սարգիսի հարազատները վերցրել էին Գալանին ազգանունը։ Նրան այրված առևտրի կենտրոնում գտնված անձնական իրերի ցանկ են տվել, որտեղ եղել է իր հարազատներին պատկանող ժամացույցը, խաչը, երկու սրբապատկեր, մեդալիոն։

«Ես ասում եմ՝ հատակին դա չէիք կարող գտնել, նրանք փոքր են, ուրեմն, մարմնից եք հանել․․․ Տվեք մեզ մեր երեխաներին»,- ասել է նա, փոխանցում է PanARMENIAN.Net-ը։

Պաշտոնական տվյալներով հրդեհում զոհվել է 76 մարդ։

Լուսանկարը՝ Rg.ru-ի

12:35 29.03.2018

Ամենաշատ ընթերցվածները