ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իրանն ու Ադրբեջանը համագործակցության մասին 8 համաձայնագիր են ստորագրել
16:15 29.03.2018

Իրանն ու Ադրբեջանը համագործակցության մասին 8 համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Ադրբեջանը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ստորագրել են մի շարք փաստաթղթերի տակ:

Irna իրանական գործակալության փոխանցմամբ, որին վկայակոչում է «Հայկական ժամանակ»-ը, համաձայնագիր է ստորագրվել ընտանիքի, կանանց ու երեխաների հիմնահարցերով համագործակցության, 2018-2019 թվականների համար երիտասարդության ու սպորտի ոլորտներում ծրագրերի համատեղ իրագործման, 2018-2021 թվականների համար մշակույթի ու արվեստի բնագավառներում փորձի փոխանակման, առողջապահական ոլորտում համատեղ համագործակցության, ադրբեջանական էներգետիկայի ու իրանական նավթի բլոկների համատեղ օգտագործման, 2 երկրների միջև արդյունաբերության զարգացման, ինչպես նաև Իրանի տարածքում կառուցվող  Աստարա-Ռեշտ երկաթգծի շինարարության համատեղ ֆինանսավորման մասին:

Լուսանկարը՝ En.Trend.az-ի

16:15 29.03.2018

Ամենաշատ ընթերցվածները