ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ադրբեջանի քաղաքացին Թբիլիսիում հարձակվել է դեռահասի վրա՝ փորձելով հանել աչքերը
20:35 29.03.2018

Ադրբեջանի քաղաքացին Թբիլիսիում հարձակվել է դեռահասի վրա՝ փորձելով հանել աչքերը

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են Ադրբեջանի 22-ամյա քաղաքացուն 13-ամյա դպրոցական տղայի հանդեպ դաժան բռնության մեղադրանքով:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 22-ի ցերեկային ժամերին: Թբիլիսիի Վաժա Փշավելայի 7-րդ թաղամասում, երբ տղան դպրոցից տուն դառնալիս վերելակ է նստել, նրա հետ մտել է մեղադրյալը, ով փորձել է հանել տղայի աչքերը: Տղան սկսել է բղավել: Դուրս են եկել հարևանները, որոնք ոստիկանություն են կանչել:

«Ես պատուհանից էի նայում, երբ բղավոցներ լսեցի: Տեսա, որ պարեկային մեքենա հայտնվեց, հետո՝ շտապ օգնության: Հետաքրքրվեցի, թե ինչ է պատահել: 13-րդ հարկում իրարանցում էր, բղավոցներ, ասում էին, որ վերելակ է մտել մի հիվանդ անձնավորություն, բռնության փորձ է եղել: Հարևաները լսել են բղավոցները և ոստիկանություն կանչել»,- ասել է շենքի բնակչուհի Թեա Նադիրաձեն, հայտնել է «Sputnik Գրուզիա»-ն, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Այժմ պատահարի վայրում փորձաքննություն է անցկացվում, տղան հիվանդանոցում է: Նա շոկային վիճակում է: Տղայի վզին խեղդելու հետքեր են մնացել: Նա ուղեղի ցնցում է ստացել: Աջ աչքի տեսողությունը նվազել է:

Հարուցվել է քրեական գործ:

20:35 29.03.2018

Ամենաշատ ընթերցվածները