ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքից երեսպատման սալիկներ են ընկել
11:55 30.03.2018

Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքից երեսպատման սալիկներ են ընկել

Մարտի 29-ին՝ ժամը 14:32-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի երեսպատման սալիկները ընկել են շենքին հարակից «Վիգարա» առևտրի կենտրոնի տանիքին, առկա է կախված սալիկների ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են կախված սալիկները (մոտ 0,32 ք.մ):

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

11:55 30.03.2018

Ամենաշատ ընթերցվածները