ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քաղաքացիները կարող են չօգտագործվող գույքն ու կենցաղային թափոնները թողնել շքամուտքների մոտ
14:15 30.03.2018

Քաղաքացիները կարող են չօգտագործվող գույքն ու կենցաղային թափոնները թողնել շքամուտքների մոտ

Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբը հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ: Այս մասին փոխանցում է Tert.am-ը:

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անօգտագործելի կենցաղային գույք կամ կոշտ թափոններ, կարող են դրանք թողնել շքամուտքերին կից հատվածներում կամ աղբամանների մոտ, որից հետո համապատասխան ծառայությունները տեղում, օրվա ընթացքում կհավաքագրեն դրանք և կտեղափոխեն աղբավայրեր:

Քաղաքացիները կարող են հաղորդել հասցեները, որտեղ թողել են վերոնշյալ անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները՝ զանգահարելով 098 544 564 հեռախոսահամարով կամ գրելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին:

14:15 30.03.2018

Ամենաշատ ընթերցվածները