ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Բաքվում բացվել է մեքենաների, պահեստամասերի իրանա-ադրբեջանական գործարան
14:55 30.03.2018

Բաքվում բացվել է մեքենաների, պահեստամասերի իրանա-ադրբեջանական գործարան

Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանին ու Իլհամ Ալիևը  պաշտոնական արարողությամբ բացել են համատեղ նոր ավտոգործարանը: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Մեքենաների համատեղ գործարանի կառուցումը սկսվել էր 2016 թվականին՝ արտադրական գոտում հայտնի որպես Նեվթչալի, որը տեղակայված է Բաքվից 18 կմ արևմուտք: Գործարանի ակցիաների 25 տոկոսը պատկանում է իրանական Iran Khodro ընկերությանը:

Գործարանը հանդիսանալու է տարածաշրջանում խոշորագույններից մեկը՝ ավտոպահեստամասերի ու Սեդան մեքենաների տարբեր մոդելների արտադրության ոլորտում: Ժամանակակից սարքավորումներով ու տեխնիկայով հագեցած գործարանում կթողարկվեն Renault, Samand, Dena, Peugeot 206 ու 207, Renault Pickup ու Renault Tondar մեքենաների պահեստամասեր:

Գործարանի կառուցման համար Իրանը 24 միլիոն մանաթ է ներդրել (1 մանաթը՝ 0,59 դոլար):

Լուսանկարը՝ AzerNews.az-ի
14:55 30.03.2018