Հասարակական
Սյունիքի մարզպետարանում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ մարտի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 81 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր 60, աշխատանքի տեղավորման միջնորդության համար՝ 21 քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներին տրվել է դրական լուծում:
Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին մեկ դիմումի, 20 դիմում վերցվել է հաշվառման, և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները: