ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը
15:35 31.03.2018

Մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 31-ի վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տարբեր տարածքներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների, նաև պետական, մասնավոր հատվածի և բնակչության ուժերով:

Թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ են տարվում նաև Հրազդանի կիրճի միանգամից մի քանի հատվածներում, այդ թվում` զառիթափ, որտեղ սանմաքրումը մասնավորապես իրականացրել են «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները: 

Երևանի քաղաքապետարանն ըստ անհրաժեշտության շաբաթօրյակի մասնակիցներին տրամադրել է համապատասխան պարագաներ: Նախատեսված բոլոր տարածքները շաբաթօրյակի շնորհիվ բերվում են պատշաճ տեսքի:

Լուսանկարը՝ Yerevan.am-ի

15:35 31.03.2018

Ամենաշատ ընթերցվածները