ԱՎԵԼԻՆ

Հասարակական

10 տարում ՀՀ զբոսաշրջային այցելությունների թիվը եռապատկվել է
17:55 31.03.2018

10 տարում ՀՀ զբոսաշրջային այցելությունների թիվը եռապատկվել է

Վերջին 10 տարում Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը գրեթե եռապատկվել է: Panorama.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը։

Նրա փոխանցմամբ ներգնա այցելությունների թիվը 510.000-ից հասել է 1,5 մլն-ի, իսկ ներքին այցելություններինը՝ 360.000-ից ավելի քան 1 մլն-ի։

Անդրադառնալով Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին՝ Զեյթունցյանն ասել է, որ հոկտեմբերին ակնկալվում է մինչև 5,000 միջազգային այցելություն: Ըստ նրա՝ կոմիտեն Հայաստանում հյուրերի հետաքրքիր ժամանցի ապահովման համար էքսկուրսիոն ծրագիր է մշակել:

Լուսանկարը՝ TravelArmenia.org-ի

17:55 31.03.2018

Ամենաշատ ընթերցվածները