ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնում է Անկարա, Բաքու ու Նախիջևան
12:15 03.04.2018

Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնում է Անկարա, Բաքու ու Նախիջևան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Անկարա այցից հետո կմեկնի Բաքու, այնուհետև Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ լրատվական ծառայությունը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Զարիֆը քննարկելու է Սիրիայի հարցով անցկացվելիք Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովի օրակարգը:

Իրանի արտգործնախարարը Բաքու կմեկնի ապրիլի 5-ին, այնտեղ կլինի նաև հաջորդ օրը, կունենա մի շարք հանդիպումներ Բաքվում ու Նախիջևանում:

Լուսանկարը՝ ZeeNews.India.com-ի 
12:15 03.04.2018

Ամենաշատ ընթերցվածները