ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել ապահարզանի հարցով
15:35 03.04.2018

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել ապահարզանի հարցով

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին փոխզիջման են եկել ապահարզանի հարցով, և առաջիկա շաբաթներին ամուսինները պետք է ստորագրեն ապահարզանի փաստաթղթերը: Այս մասին հայտնում է The Sun-ը, փոխանցում է Tert.am-ը:

«Դա մեծ քայլ է, որ նրանք կարողացել են համաձայնության գալ: Այժմ նրանք բավականին լավ հարաբերություններ ունեն: Մարդիկ խոսում են վերամիավորման մասին, սակայն դա երբեք տեղի չի ունենա»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Նրա տվյալներով Ջոլին համաձայնել է Փիթին հնարավորություն տալ հանդիպելու իրենց վեց երեխային: Փաստաթղթերը պետք է դատարան ներկայացվեն առաջիկայում:

Լրատվակայքը հիշեցրել է, որ Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել 2016-ի սեպտեմբերին:

Լուսանկարը՝ CNN.com-ի

15:35 03.04.2018

Ամենաշատ ընթերցվածները