ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ո՞րն է Հենրիխ Մխիթարյանի սիրելի գիրքն ու հեղինակը
13:35 04.04.2018

Ո՞րն է Հենրիխ Մխիթարյանի սիրելի գիրքն ու հեղինակը

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է սիրելի գրքերից մեկը.«Իմ սիրելի գրքերից մեկը` «Ալքիմիկոսը», որը գրել է Պաոլո Կոելիոն: Սերն է ուղեցույց»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել լուսանկարներ:

Ընթերցանությունը համարվում է Մխիթարյանի ամենասիրելի զբաղմունքներից մեկը: Բացի այդ նա սիրում է նաև խաղալ շախմատ, սեղանի թենիս ու ծովային ֆուտբոլ: Նա նաև ազատորեն տիրապետում է 7 լեզվի՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, պորտուգալերեն, իտալերեն ու գերմաներեն:

13:35 04.04.2018