ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիրուշոն ու Ջոն Դոլմայանը համատեղ երգ են ձայնագրել
16:15 04.04.2018

Սիրուշոն ու Ջոն Դոլմայանը համատեղ երգ են ձայնագրել

Հայտնի երգչուհի Սիրուշոն իր ամերիկյան շրջագայության շրջանակում երգ է ձայնագրել հանրահայտ System of a Down ռոք խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի հետ: Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«Հաճելի էր աշխատել աշխարհի մեծագույն թմբկահարներից մեկի հետ...Եվ այսպես` ես և Ջոնը երգ ենք ձայնագրել նրա ալբոմի համար, որը, հուսով եմ, շուտով կթողարկվի»,- գրել է Սիրուշոն:

Նա նաև Ջոն Դոլմայանի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել:

Ջոն Դոլմայանը ծնունդով Լիբանանից է, նվագել է հանրահայտ System of a Down խմբում, իսկ 2003-ին մեկ այլ հայազգի երաժիշտի` System of a Down խմբի նախկին կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնել է Scars on Broadway խումբը, իսկ 2012-ից հանդես է գալիս որպես մենակատար: Ջոն Դոլմայանի նվագելու ոճը ճանաչվել է ունիկալ: Այն մեծ ազդեցություն է թողել թմբկահարների նոր սերնդի վրա:

Լուսանկարը՝ VK-ից

16:15 04.04.2018

Ամենաշատ ընթերցվածները