ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Վրաստանում պետծառայողներին արգելվել է սև գույնի մեքենաներով երթևեկել
16:15 05.04.2018

Վրաստանում պետծառայողներին արգելվել է սև գույնի մեքենաներով երթևեկել

Վրաստանի իշխանությունների որոշման համաձայն՝ պետծառայողների համար նախատեսված մեքենաները, անկախ դասից, կարող են սևից բացի ցանկացած գույնի լինել:

Ինչպես նշում է newsgeorgia.ge կայքը՝ պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ պետծառայողների համար գնվող տարբեր դասերի մեքենաները կարող են լինել ցանկացած գույնի բացի սևից, փոխանցում է Tert.am-ը:

Բացի այդ, մինչև ընթացիկ տարվա ապրիլի 25-ը բոլոր նախարարություններն ու պետական հաստատությունները պետք է ներկայացնեն ավտոպարկի օպտիմալացման նախագիծ:

Հատկանշական է, որ պետծառայողների համար խորհուրդ է տրվում գնել ոչ այդքան թանկ մեքենաներ, որոնք 100 կմ անցնելու համար 6 լ բենզինից ավելի վառելիք չեն ծախսում:

Հայտնի է, որ ծառայողական սև մեքենաներից հրաժարվելու առաջարկով է հանդես եկել երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ կոչ անելով կառավարության անդամներին անցյալում թողնել «սև ջիփերի դարաշրջանն» ու նախապատվությունը տալ այլ երանգների մեքենաներին:

2018թ. սև մեքենաների օգտագործման արգելք է սահմանվել նաև Թուրքմենստանում:
 
Լուսանկարը՝ KavkazPlus.com-ի
16:15 05.04.2018