ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
18:55 05.04.2018

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի միջոցով հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Դեսպանը հայտնել է, որ կառավարությունը համաձայնագիրն ուղարկել է օրենսդիր մարմնին այն ընթացակարգի համաձայն վավերացնելու նպատակով:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Լուսանկարը՝ Kaleidoscot.net-ի

18:55 05.04.2018

Ամենաշատ ընթերցվածները