ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Կոմայից դուրս եկած Սկրիպալի դուստրը առաջին անգամ խոսել է
20:15 05.04.2018

Կոմայից դուրս եկած Սկրիպալի դուստրը առաջին անգամ խոսել է

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հրապարակել է բրիտանական Սոլսբերիում քիմիական հարձակումից տուժած ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դստեր հայտարարությունը: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Սկրիպալները քիմիական հարձակումից հետո, որում Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին, գտնվում էին կոմայի մեջ: Սա Սկրիպալի դստեր կոմայից դուրս գալուց հետո առաջին հայտարարությունն է, որտեղ նա շնորհակալության խոսքեր է ասում իր ընտանիքին աջակցած մարդկանց:

«Ես արթնացել եմ ավելի քան մեկ շաբաթ առաջ և ուրախ եմ ասել, որ ուժերս վերականգնվում են: Ես երախտապարտ եմ իմ անձի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության համար: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ շատ բարեգութ մարդկանց առողջացման համար, հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սոլսբերիի բնակիչներին, որոնք օգնեցին ինձ և իմ հայրիկին»,- հայտարարել է նա:

Յուլիա Սկրիպալը նաև նշել է, որ շնորհակալ է Սոլսբերիի հիվանդանոցի աշխատակազմին ցուցաբերած հոգատարության ու պրոֆեսիոնալիզմի համար:

«Վստահ եմ՝ հասկանում եք, որ այս միջադեպը հունից հանում է, սակայն հույս ունեմ, որ առողջացման ընթացքում կցուցաբերեք իմ և իմ ընտանիքի անձնական կյանքի նկատմամբ հարգանք»,- ասել է նա:

Լուսանկարը՝ Svoboda.org-ի

 
20:15 05.04.2018

Ամենաշատ ընթերցվածները